Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»՝ թույլ տալով իրենց տարածքն օգտագործել Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ենթարկվելով ՆԱՏՕ-ական և ԵՄ–ական կարգապահությանը և ուկրաինական հակամարտության համատեքստում իրենց տարածքը տրամադրելով Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար, Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»։ Նրանք դա լավ գիտեն», – նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է նոր ահաբեկչական հարվածների շարք հասցնել Ռուսաստանի թիկունքային մարզերին։ Մասնավորապես, Կիևը ծրագրում է անօդաչուներ արձակել Բալթյան երկրներից՝ թռիչքի ժամանակը կրճատելու համար։

Ավելի ուշ ԱՀԾ–ն հիշեցրել էր, որ որոշումների կայացման կենտրոնների կոորդինատները` մասնավորապես Լատվիայի տարածքում, քաջ հայտնի են, իսկ հանրապետության անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի պաշտպանի ահաբեկիչների հանցակիցներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում