ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին զանգվածային հարվածներ հասցնելու մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին զանգվածային հարվածներ հասցնելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ զանգվածային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ գործողությունը պատասխանն է եղել ԱՄՆ-ի կողմից նախորդ գիշեր իրականացված հարձակմանը, որի ընթացքում, ինչպես պնդում է իրանական կողմը, թիրախավորվել են Իրանի Հորմոզգան նահանգի ափամերձ ռազմաբազաները և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև Մահշահր քաղաքը։

Իրանական կողմի տվյալներով՝ հարվածների թիրախ են դարձել տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային ռազմաբազաներում գտնվող ընդհանուր առմամբ 85 ռազմական օբյեկտներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում