Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ԱՄՆ-ի հարվածների հարցով

Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ԱՄՆ-ի հարվածների հարցով

Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների կապակցությամբ։

Իրանական կողմը առանձին նամակներ է հղել Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ ԱՄՆ-ին մեղադրելով Իրանի տարածքի դեմ լայնածավալ ռազմական հարձակումներ իրականացնելու մեջ։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Վաշինգտոնի միջազգային պարտավորությունները։

Նրա հայտարարությունը փոխանցել են իրանական լրատվամիջոցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում