Մեծ Բրիտանիան կգլխավորի ՆԱՏՕ-ի համար հեռահար հրթիռների մշակման եվրոպական կոալիցիան․ The Telegraph
08/07/2026 08:43
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիան կգլխավորի ՆԱՏՕ-ի համար նախատեսված մեծ հեռահարության հրթիռների մշակման եվրոպական կոալիցիան։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Նախագծին նախատեսվում է միանալ նաև Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան և Նիդեռլանդները։ Խոսքը բարձր ճշգրտության սպառազինության մշակման մասին է, որը նախատեսված է 1 000-ից մինչև 3 000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ խոցելու համար։
Հրատարակության տեղեկություններով՝ նախաձեռնության նպատակն է լրացնել Եվրոպայի պաշտպանական կարողությունների բացերը և նվազեցնել եվրոպական երկրների կախվածությունը ամերիկյան սպառազինությունից՝ հաշվի առնելով ԱՄՆ ռազմական ներկայության հնարավոր վերանայումը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում