Իրանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի խախտման մեջ

Իրանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի խախտման մեջ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բացահայտ կերպով խախտել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 10-րդ կետը։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ հուշագրի ստորագրումից ընդամենը 20 օր անց՝ հունիսի 21-ին տրված ընդհանուր թույլտվության չեղարկման մասին հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է ԱՄՆ ղեկավարության անբարեխղճության, անկայունության և անվստահելիության մասին։

Իրանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ վերջին 20 օրերի ընթացքում Միացյալ Նահանգները՝ ինչպես անմիջականորեն, այնպես էլ Լիբանանի դեմ սիոնիստական ռեժիմի գործողությունների միջոցով, բազմիցս խախտել է հուշագրի տարբեր դրույթներ՝ թույլ տալով ինչպես աննշան, այնպես էլ լուրջ խախտումներ։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ ԱՄՆ կառավարությունը, հետևելով իր վաղեմի գործելակերպին, տարբեր պատճառաբանություններով փորձել է արդարացնել սեփական պարտավորությունների խախտումները՝ միաժամանակ շարունակելով չկատարել դրանք։

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային շահերի և ազգային անվտանգության պաշտպանության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում