ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների

Միացյալ Նահանգները սկսել է լայնածավալ հարվածների շարք Իրանի տարածքում՝ ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող երեք առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների։

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի գործողությունները միջազգային ջրերում քաղաքացիական նավագնացության դեմ եղել են «չարդարացված և վտանգավոր», ինչպես նաև «հրադադարի ռեժիմի բացահայտ խախտում»։

CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի իրականացրած գործողությունները նպատակ ունեն պատասխանել միջազգային ծովային հաղորդակցության անվտանգությանը սպառնացող գործողություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում