Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփի հետ տարաձայնություններ ունի F-35 կործանիչների՝ Թուրքիային մատակարարման հարցում

Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփի հետ տարաձայնություններ ունի F-35 կործանիչների՝ Թուրքիային մատակարարման հարցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գրեթե բոլոր հարցերում համակարծիք է, սակայն կան նաև որոշ տարաձայնություններ։

Նրա խոսքով՝ այդ հարցերից մեկը Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր մատակարարումն է։

Հարցազրույցում Նեթանյահուն անդրադարձել է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և մի շարք այլ թեմաների։

Նրա խոսքով՝ եթե չլինեին Միացյալ Նահանգները, ապա նացիզմը կամ ստալինիզմը կարող էին հաղթանակ տանել, և աշխարհը կհայտնվեր երկարատև «մութ դարաշրջանում»։

Իսրայելի վարչապետը նաև պնդել է, որ Իրանն ունի քիմիական զենք՝ այն որակելով որպես միջազգային անվտանգության համար լրացուցիչ սպառնալիք։

«Մարդկության առջև ծառացած ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի համադրությունն է։ Երբ Իրանը տիրապետի երկուսին էլ, աշխարհը կհայտնվի մահացու վտանգի առաջ։ Մենք փորձել ենք կանխել դա և հետ ենք մղել այդ սպառնալիքը, սակայն հարցը դեռևս փակված չէ», — ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ փորձագիտական գնահատականներն այս հարցում դեռ միանշանակ չեն։

Նա նաև հայտարարել է, որ չի վստահում Իրանին և չի կարող կանխատեսել՝ կհաջողվի՞ արդյոք հասնել նոր համաձայնության։

«Անկախ նրանից՝ համաձայնություն կլինի, թե ոչ, ես, ինչպես նաև նախագահ Թրամփը, խոստացել ենք, որ Իրանը ոչ մի պարագայում չի ունենա միջուկային զենք, և ես մտադիր եմ կատարել այդ խոստումը», — ընդգծել է Իսրայելի վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում