Իրանի ներկայացուցիչները կապվել են ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի հարցով. Դոնալդ Թրամփ
09/07/2026 10:18
Կարդացեք նաև
Իրանի ներկայացուցիչները կապվել են ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի հարցով: Այս մասին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո իր ինքնաթիռում լրագրողների հետ զրուցելիս ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նրանք շատ են ցանկանում գործարք։ Նրանք ոչ վաղ անցյալում զանգահարել են, նրանք գործարք են ուզում։ Ես պարզապես չգիտեմ՝ արդյոք նրանք արժանի են գործարք կնքելուն, և չգիտեմ՝ արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են այն պահպանել»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ այս գիշերվա ընթացքում Իրանն ու ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում