Հարավային Կովկասի հարցը ցանկացած պահի կարող ենք քննարկել Թրամփի հետ. Ռեջեփ Էրդողան
09/07/2026 16:05
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կարող է Հարավային Կովկասի թեման ցանկացած ժամանակ քննարկել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին Էրդողանը հայտնել է լրագրողներին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք միշտ կարող ենք Հարավային Կովկասի հարցը հեռախոսով քննարկել նախագահ Թրամփի հետ», — հստակեցրել է թուրք առաջնորդը։
Միևնույն ժամանակ Էրդողանը հավելել է, որ Դաշինքի գագաթնաժողովի շրջանակում այս թեման չի քննարկվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում