ԱԺ-ում ընդդիմության ներկայությունն արմատական կարևորություն ունի, թե չէ խորհրդարանը գերի կմնա ՔՊ-ին․ Նարեկ Կարապետյան

ԱԺ-ում ընդդիմության ներկայությունն արմատական կարևորություն ունի, թե չէ խորհրդարանը գերի կմնա ՔՊ-ին․ Նարեկ Կարապետյան

Շատ լավ եմ արձագանքում մանդատները վերցնելու շուրջ մեզ ուղղված քննադատություններին, բայց պետք է քայլ առաջ նայենք․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

«ԱԺ-ում ընդդիմության ներկայությունն արմատական կարևորություն ունի․ երբ փողոցում ժողովուրդը պահանջում է իշխանափոխություն, խորհրդարանում պետք է պատգամավորները քվեարկեն այդ հարցի շուրջ։ Եթե խորհրդարանում չկա ընդդիմադիր պատգամավոր, այդ հարցի շուրջ քվեարկելու է միայն ՔՊ-ն, և դժվար թե քվեարկի իր գնալու օգտին»,-բացատրեց Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ հեռուն նայելով՝ եկել են այն եզրահանգման, որ ԱԺ-ն գերի թողնելով ՔՊ-ին՝ «մենք կունենանք այլ միջավայր մեր երկրում»։

«ԱԺ-ն կդառնար նրանց խաղալիքը»,-հավելեց Նարեկ Կարապետյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում