Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է
09/07/2026 21:00
Կարդացեք նաև
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը;
Այս րոպեներին նրան տեղափոխում են Աբովյան ՔԿՀ
Մանուկյանը ձերբակալվել էր այսօր վաղ առավոտյան՝ քրեական վարույթի շրջանակում դատարան ներկայացնելու համար։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Հետևեք մեզ նաև Telegram-ում