ՌԴ-ն այլևս չի հավատա Արևմուտքի՝ բանակցությունների ցանկության մասին հայտարարություններին. Սերգեյ Լավրով
09/07/2026 21:11
Կարդացեք նաև
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի հավատա Արևմուտքի՝ բանակցությունների պատրաստակամության մասին խոստումներին։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի հարցով, սակայն այժմ արդեն բացահայտ կերպով Ռուսաստանին վերջնագրեր է ներկայացնում։
«Մենք այլևս չենք հավատա Արևմուտքին, որ նա ցանկանում է բանակցային լուծումների հասնել։ Բարի վերաբերմունքի և հույսերի այդ պաշարը վերջնականապես սպառվել է», — ասել է նա։
Լավրովը Մոզամբիկում է՝ աֆրիկյան երկրներ կատարած աշխատանքային այցի շրջանակում։ Ավելի վաղ նա այցելել էր Եթովպիա և Նիգեր։