Իրանը հերքել է հաջորդ շաբաթ Իրան–ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հրապարակումները. Fars
Կարդացեք նաև
Իրանական Fars լրատվական գործակալությունը, հղում անելով իրանական բանակցային թիմին մոտ կանգնած իրազեկ աղբյուրին, հայտնել է, որ Al Arabiya-ի և Fox News-ի տարածած տեղեկությունները՝ հաջորդ շաբաթ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլի անցկացման վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը։
Աղբյուրի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե Իսլամաբադում ավարտվել են բանակցությունների նախապատրաստական աշխատանքները կամ հաջորդ շաբաթ նախատեսվում են տեխնիկական մակարդակի քննարկումներ։
Նա ընդգծել է, որ բանակցային գործընթացի վերաբերյալ ցանկացած պաշտոնական տեղեկատվություն, փոփոխության դեպքում, կհրապարակվի բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական աղբյուրների միջոցով, իսկ արտասահմանյան որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները վստահելի չեն։
Fars-ը հիշեցնում է, որ վերջին ամիսներին Al Arabiya-ն արդեն մի քանի անգամ հրապարակել էր Իրան–ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք հետագայում հերքվել էին իրանական կողմի կողմից։
Գործակալության հրապարակման համաձայն՝ այս տեղեկությունները տարածվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարություններ էր արել Իրանի հասցեին, իսկ մեկ օր անց ամերիկյան որոշ լրատվամիջոցներ կրկին տեղեկություններ էին հրապարակել բանակցությունների հնարավոր շարունակության վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում