Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը
18/07/2026 13:20
Կարդացեք նաև
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ավարտը։ ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական աղբյուրը։
«Նորին գերազանցությունը մոտ ապագայում չի հայտնվի հանրության առջև՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Կառավարությունը սպասում է իրավիճակի կարգավորմանը։ Այդ ժամանակ նա կհայտնվի հանրության առջև», – ասել է գործակալության աղբյուրը։
«Պատերազմի և անվտանգության նկատառումներից ելնելով՝ նա հրապարակային ելույթներ չի ունենում», – ընդգծել է աղբյուրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում