Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը

Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը

Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը, հաստատել է Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբ-Աբադին։

Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ իրանական բանակցային թիմի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հուլիսի 15-ին հայտարարել է, որ Թեհրանը իմաստ չի տեսնում պահպանել ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը, եթե այն չի իրականացվում։
«Մենք նաև դադարեցրել ենք մեր սեփական պարտավորությունների կատարումը և ներկայումս չենք կատարում դրանք՝ զբաղված լինելով ազգային պաշտպանության հարցերով», – ասել է Ղարիբ-Աբադին, ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում