ԱԷՄԳ-ն ուսումնասիրում է Իրանում կառուցվող ատոմակայանի վրա հարձակման մասին հաղորդագրությունները

ԱԷՄԳ-ն ուսումնասիրում է Իրանում կառուցվող ատոմակայանի վրա հարձակման մասին հաղորդագրությունները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ԱԷՄԳ-ն, ուսումնասիրում է Իրանի հարավ-արևմուտքում կառուցվող Դարխովին ատոմակայանի շինհրապարակի վրա գիշերային հարձակման մասին հաղորդագրությունները, գրում է Reuters-ը։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ օբյեկտը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։ Իրանական կողմի պնդմամբ՝ շինհրապարակին մի քանի արկ է հարվածել։ Վաշինգտոնը այս կոնկրետ հարվածի վերաբերյալ առանձին մեկնաբանություն չի ներկայացրել։

ԱԷՄԳ-ի տվյալներով՝ Դարխովինում կառուցվող ատոմակայանը գտնվում է շինարարության վաղ փուլում, և հարձակման պահին տարածքում միջուկային նյութեր չեն եղել։ Այդ պատճառով ճառագայթային արտանետման կամ հանրության համար ռադիացիոն վտանգի մասին տեղեկություններ չկան։

Գործակալությունը շարունակում է տեղեկություններ հավաքել՝ կատարվածի հանգամանքներն ու օբյեկտին հասցված հնարավոր վնասը գնահատելու համար։

Դարխովին ատոմակայանը կառուցվում է Իրանի Խուզեստան նահանգում և նախատեսված է էլեկտրաէներգիայի արտադրության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում