Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներին

Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներին

Եթե ԱՄՆ-ը հարվածի Իրանի ենթակառուցվածքին, ԱՄԷ օդանավակայաններն ու նավահանգիստները պետք է անհապաղ տարհանվեն, հաղորդել էPars Today-ը՝ հղում կատարելով Իրանի անվտանգության ոլորտի ներկայացուցչի խոսքերին։

«Եթե այսօր գիշեր ԱՄՆ-ը հարված հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքին, ապա մարդկանց կյանքը պահպանելու համար՝ Իրանի պատասխան հարվածների պատճառով, անհրաժեշտ է անհապաղ տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները, ինչպես նաև Ֆուջեյրայի և Ջեբել Ալիի նավահանգիստները», — նշել է աղբյուրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում