Իրանի դեմ պատերազմը Թրամփի համար քաղաքական նոր հարցեր է առաջացնում. Al Jazeera
Կարդացեք նաև
Իրանի դեմ շարունակվող պատերազմը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար ներքաղաքական նոր խնդիրներ է ստեղծում՝ հատկապես ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո, գրում է Al Jazzera-ն՝ նոր անդրադարձում։
Ամերիկացիների մահը սովորաբար բարձրացնում է նման հակամարտությունների քաղաքական գինը։ Միաժամանակ պատերազմը լայն աջակցություն չի վայելում ԱՄՆ-ում, որտեղ բնակչության հիմնական մտահոգություններից մեկը շարունակում է մնալ կյանքի բարձր արժեքը։
Մինչ ռազմական գործողությունները հեռու էին ԱՄՆ-ից, թեման շատ քաղաքացիների համար առաջնային չէր։ Սակայն ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո պատերազմն ավելի անմիջական է դարձել հանրության համար և նորից ընդգծել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի խոր ներգրավվածության վերաբերյալ մտահոգությունները։
2024 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը խոստանում էր վերջ դնել «անվերջ պատերազմներին»։ Իրանի դեմ ներկայիս ռազմական գործողությունները, սակայն, հակասության մեջ են մտնում այդ նախընտրական խոստման հետ։
Դրա հետևանքով դժգոհություն է նկատվում ոչ միայն Թրամփի ընդդիմախոսների, այլև նրա որոշ աջակիցների շրջանում։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահը և նրա վարչակազմը ստիպված կլինեն պատասխանել պատերազմի նպատակների, տևողության և ամերիկյան ներգրավվածության սահմանների վերաբերյալ բազմաթիվ հարցերի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում