Իրանը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռների արտադրությունը չի դադարեցվել նույնիսկ պատերազմի ընթացքում

Իրանը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռների արտադրությունը չի դադարեցվել նույնիսկ պատերազմի ընթացքում

Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ բալիստիկ հրթիռների արտադրությունը շարունակվել է անխափան՝ ամբողջ հակամարտության ընթացքում, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի խախտումից հետո։

«Մեր հակառակորդները, չնայած հետախուզական բոլոր հնարավորությունների կիրառմանը, գտնվում են շփոթության մեջ և չգիտեն, թե որտեղ ենք մենք արտադրում մեր հրթիռները»,– հայտարարել է Շեքարչին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում