11-ամյա Եվայի «հակապետական» նկարը վաճառվել է 1800 դոլարով. Aravot.am

11-ամյա Եվայի «հակապետական» նկարը վաճառվել է 1800 դոլարով. Aravot.am

11-ամյա Եվայի «հակապետական» նկարի աճուրդն ավարտվել է երեկ՝ ժամը 22:00-ին։ Նկարը 1800 դոլարով գնել է Մոսկվայում բնակվող արցախցի Գայանե Աղաբեկյանը։ Այս մասին Aravot.am-ին հայտնել է աճուրդը կազմակերպած հանրային գործիչ Վարդան Հակոբյանը։

Վարդան Հակոբյանի խոսքով՝ ինքն արդեն փոխանցել է գնորդի և Եվայի ծնողի կոնտակտային տվյալները, և նրանք միմյանց հետ կպայմանավորվեն նկարի ու գումարի փոխանցման վերաբերյալ։

Aravot.am-ը հիշեցնում է, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ցուցադրությունից հանել էր 11-ամյա Եվայի նկարը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը՝ այդ քայլը որակելով որպես «հակապետական»։

Լրատվամիջոցը նաև ընդգծում է, որ Աղաբեկյան ազգանունով Արցախում ամենահայտնի գործիչը Արթուր Աղաբեկյանն է՝ Հայաստանի և Արցախի պետական ու ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում