Թրամփը քննարկում է Իրանի դեմ գործողությունների ընդլայնման հնարավորությունը․ WSJ

Թրամփը քննարկում է Իրանի դեմ գործողությունների ընդլայնման հնարավորությունը․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման հնարավորությունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal-ը։

Հրատարակության տվյալներով՝ այդ նպատակով Պենտագոնը մեծացնում է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի թվաքանակը։

ԱՄՆ զինված ուժերը, ըստ հրապարակման, արդեն 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցնում Իրանի տարածքում գտնվող թիրախներին։ Նշվում է, որ թիրախների թվում են եղել իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, ինչպես նաև ծովային ենթակառուցվածքի օբյեկտները։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ի պատասխան հայտարարել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ հարվածների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում