Դատախազը միջնորդեց՝ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվի 1 մլրդ դրամ գրավ
24/07/2026 17:46
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն դատարանում Դավիթ Ղազինյանի գործով առաջին նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդեց Ղազինյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը փոփոխել։
«Մեղադրանքի կողմը գտնում է, որ Դավիթ Ղազինյանը պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերելու 2026թ. օգոստոսի 2-ին։ Հաշվի առնելով, որ մինչ այդ դատական նիստեր չունենք նշանակած, այսօր մեղադրանքի կողմը միջնորդում է Դավիթ Ղազինյանի նկատմամբ կալանք խափանման միջոցը փոփոխել; որպես խափանման միջոց կիրառել գրավը 1 մլրդ դրամի չափով, վարչական վերահսկողություն և բացակայելու արգելը համակցված»,-ասաց դատախազը՝ ավելացնելով, որ վարչական վերահսկողության ընթացքում պետք է կիրառվի էլեկտրոնային սարք։
Մինչ այդ դատախազը միջնորդել էր գործով անցնող մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրել 3-ամսյա կալանքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում