Իրանը շարքից դուրս է բերել ԱՄՆ-ի Patriot-ներն ու ռազմական ավիացիան․ ԻՀՊԿ

Իրանը շարքից դուրս է բերել ԱՄՆ-ի Patriot-ներն ու ռազմական ավիացիան․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ հուլիսի 8-22-ն իրականացված իրանական հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերին։ Այս մասին նա ասել է Tasnim գործակալությանը։

Մոհեբիի խոսքով՝ հարվածների թիրախ են դարձել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը և ռադարները, հրամանատարական ու կապի կենտրոնները, արբանյակային կապի համակարգերը, լոգիստիկ հանգույցները, վառելիքի պահեստները, հրթիռային օբյեկտները, անօդաչու թռչող սարքերի և կործանիչների ապաստարանները, ինչպես նաև ամերիկյան ավիացիոն տեխնիկան։

Նրա պնդմամբ՝ վնասվել են նաև F-15 կործանիչներ, P-8 պարեկային ինքնաթիռ, C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, MQ-9 անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և օդային լիցքավորման ինքնաթիռներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում