Իրանը մի քանի ամսում վերականգնել է կամուրջները, հրթիռային բազաներն ու գործարանները․ WSJ

Իրանը մի քանի ամսում վերականգնել է կամուրջները, հրթիռային բազաներն ու գործարանները․ WSJ

The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Իրանը մի քանի ամսվա ընթացքում վերականգնել է ամերիկա-իսրայելական հարվածներից վնասված կամուրջները, հրթիռային բազաներն ու արդյունաբերական օբյեկտները, ինչը մտահոգություն է առաջացրել Իսրայելի մի շարք պաշտոնյաների շրջանում։

Իսրայելի հակահրթիռային և հակաօդային պաշտպանության ուժերի նախկին հրամանատար Ռան Կոխավը, որի խոսքերը մեջբերում է պարբերականը, նշել է, որ Թեհրանն ունի «արդյունաբերական արտադրության և վերականգնման չափազանց տպավորիչ հնարավորություններ»։

Միաժամանակ, The New York Times-ը ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հրադադարի նախաձեռնությունը, որը, ըստ հրապարակման, Թեհրան էր փոխանցվել Իրաքի վարչապետի միջոցով։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով այդ հարցը, հայտարարել է. «Խնդիրը Միացյալ Նահանգների մոտեցման մեջ է՝ այն անտրամաբանական է, ագահ և ձգտում է գերիշխանության»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում