Գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի իրավունքն ու արդարությունն իրենց խոսքն ասեն․ Դավիթ Անանյան
Կարդացեք նաև
«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․ «Լիպարիտ Դրմեյանին ճանաչում եմ որպես բարձրակարգ մասնագետի, սկզբունքային մարդու և հայրենասերի, ում համար պետական ծառայությունը երբեք որևէ իշխանավորի անձնական կամքին ծառայել չի նշանակել։ Նա ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, օրենքին և պետական շահին։
Սա արդեն մեկ մարդու դեմ ուղղված հարձակում չէ։ Սա ուղերձ է պետական համակարգի բոլոր բարեխիղճ մասնագետներին՝ ով կծառայի պետությանը, այլ ոչ թե իշխանության ղեկավարի կամքին, կարող է վաղը հայտարարվել «տրոյական ձի» և հայտնվել իրավապահ համակարգի թիրախում։
Համաձայն եմ Լիպարիտի հետ։ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանը չէ։ Կառավարությունը՝ առավել ևս։ Իսկ մենք գործադրելու ենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի իրավունքն ու արդարությունը իրենց խոսքն ասեն»։