«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը․ սոցցանցերում դժգոհության ալիք է բարձրացել
25/09/2026 18:14
Կարդացեք նաև
Սոցիալական ցանցերում մեծ արձագանք և դժգոհության ալիք է բարձրացրել «Հաղթանակ» զբոսայգու պատից 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը ջնջելու լուրը։
Օգտատերերն իրենց վրդովմունքն են հայտնում կատարվածի առնչությամբ՝ ընդգծելով հերոսների հիշատակը վառ պահելու անհրաժեշտությունն ու նրանց սխրանքի կարևորությունը։
«Ո՞ւմ էր խանգարում․ իրանց շնորհիվ դուք հիմա ապրում եք, իրանց շնորհիվ շնչում եք այս օդը։ Չգիտեմ՝ ոնց եք հանգիստ ապրում․․․»,- գրում են սոցցանցերում՝ կոչ անելով հերոսի լուսանկարների տակ ջղայնացած արձագանքների փոխարեն դնել սրտիկներ և հայկական դրոշներ։
Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը, որը նկարահանվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում հրետանային կրակոցի պահին, դարձել էր հայ զինվորի տոկունության և հերոսության սիմվոլներից մեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում