Խուզարկություն Նարեկ Կարապետյանի բառանձնատանը․ ի՞նչ է հայտնի գործից

Խուզարկություն Նարեկ Կարապետյանի բառանձնատանը․ ի՞նչ է հայտնի գործից

ԻՆչպես հայտնի է՝ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել Նարեկ Կարապետյանի առանձնատանը։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ գործողությունն իրականացվել է հանրությանը հայտնի քրեական վարույթի շրջանակում։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը միջամտություն է քաղաքական գործունեությանը։

Վարդևանյանի խոսքով՝ խուզարկության անհրաժեշտությունն ու համաչափությունը պատշաճ կերպով հիմնավորված չեն եղել։ Նա նշել է, որ նման ծավալի և ինտենսիվության վարութային գործողություն իրականացնելու համար բավարար պատճառաբանություններ չեն ներկայացվել։

Փաստաբանը շեշտել է, որ Նարեկ Կարապետյանն արդեն ունի Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, և այդ հանգամանքը, ըստ նրա, պահանջում է առավել բարձր մակարդակի հիմնավորվածություն՝ նման գործողություններ իրականացնելու դեպքում։

Վարդևանյանը նշել է, որ քանի որ խուզարկությունը համարվում է գաղտնի վարութային գործողություն, այս փուլում չի կարող ներկայացնել լրացուցիչ մանրամասներ։

Նրա տեղեկացմամբ՝ փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել խուզարկության վերաբերյալ որոշումը։ Գործընթացի հետագա զարգացումների և արդյունքների մասին, ըստ նրա, կհայտնեն ավելի ուշ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում