Marriott-ը չեղարկել է Ադրբեջանի կողմից առաջարկվող արցախյան տուրիստական փաթեթը․ Natnews.am
Կարդացեք նաև
Միջազգային հայտնի Marriott հյուրանոցային ցանցը հեռացրել է իր պաշտոնական ամրագրման հարթակից Շուշի և Ստեփանակերտ 14-ժամյա զբոսաշրջային ուղևորությունների առաջարկը։ Որոշումը կայացվել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA), դաշնակից կազմակերպությունների և սփյուռքյան կառույցների իրականացրած հնգօրյա արշավի արդյունքում։
Չեղարկված փաթեթով առաջարկվում էին շրջայցեր Շուշիում և Ստեփանակերտում, սակայն ծրագրի նկարագրության մեջ իսպառ զանց էին առնված տարածաշրջանի հայկական պատմամշակութային ժառանգությունը, 150 հազար արցախահայերի բռնի տեղահանման փաստն ու Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները։
Արշավի մասնակիցները պահանջում էին դադարեցնել էթնիկ զտման ենթարկված տարածքների հաշվին զբոսաշրջային ծառայությունների մատուցումը, ինչից հետո ընկերությունը ստիպված եղավ ամբողջությամբ հեռացնել տվյալ առաջարկը իր համակարգից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում