Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփին կոչ է արել չսկսել հարվածներ Իրանի դեմ. Axios
02/08/2026 10:29
Կարդացեք նաև
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում կատարելով ամերիկացի երկու պաշտոնյայի և ևս մեկ իրազեկ աղբյուրի, հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ լայնածավալ ռազմական հարվածներ հասցնելու հնարավոր ծրագրի վերաբերյալ։
Հաղորդման համաձայն՝ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մուհամմեդ բին Սալմանը խնդրել է ներկայացնել գործողության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ և կոչ է արել զերծ մնալ ռազմական հարվածներ սկսելուց։
Axios-ի տվյալներով՝ թագաժառանգը մտահոգություն է հայտնել, որ նման զարգացումները կարող են հանգեցնել տարածաշրջանային լարվածության հետագա սրմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում