Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ՀՀ անվտանգային ճարտարապետության հիմնասյուներից մեկը կարող է դառնալ. Արթուր Խաչատրյան

Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ՀՀ անվտանգային ճարտարապետության հիմնասյուներից մեկը կարող է դառնալ. Արթուր Խաչատրյան

9-րդ գումարման Ազժային Ժողովի առաջին նիստի ընթացքում ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում նշել է․ «Մենք միշտ ասում ենք. ՀՀ հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է կարգավորվեն, բայց առանց նախապայմանների:

Հարաբերություններ հաստատել չի նշանակում, որ դուք խնդիրներ չունեք, ամեն բան լուծված է և ունեք շոկոլադե հարաբերություններ: Հարաբերություններ հաստատել նշանակում է միմյանց հետ քաղաքակիրթ բանավիճել, իսկ Թուրքիան Հայաստանին չի վերաբերվում որպես քաղաքակիրթ երկրի: Թուրքիան Հայաստանի թշնամին է և Հայաստանի նկատմամբ թշնամական գործողություններ է իրականացնում. սահմանը փակելը, շրջափակումը շարունակելը բառացի պատերզմի դրսևորում է: Այսօր սահմանը փակ է:

Որևէ պայմանում հարաբերությունների հաստատումը չի կարող լինել մեր պատմական իրավունքների հաշվին՝ մասնավորապես Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում և դա պատմական արդարության խնդիր չէ միայն, դա պրակտիկ անվտանգության խնդիր է: Նայեք Մերցի 3 օր առաջվա հայտարարությունը այն մասին, որ իրենք Իսրայելի հրեա ժողովրդի նկատմամբ ունեն պատմական պատասխանատվություն: Միջազգային ճանաչումը Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգային ճարտարապետության հիմնասյուներից մեկը կարող է դառնալ և կդառնա: Սա է մեր տարբերությունը: Դո՞ւք ինչ հարաբերությունների հաստատման եք գնում. կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանե՞լը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում