Պենտագոնը կհրաժարվի Ուկրաինայի աջակցության խմբում առաջատար դերից․ Politico

Պենտագոնը կհրաժարվի Ուկրաինայի աջակցության խմբում առաջատար դերից․ Politico

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է հրաժարվել Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբում (Ukraine Defense Contact Group) իր առաջատար դերից։ Այդ մասին հայտնում է Politico-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ խմբի գործունեության համակարգումը կարող է փոխանցվել ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրի։ Նշվում է, որ լիազորությունների փոխանցման գործընթացը կարող է տևել մինչև մեկ տարի։

Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, այս փոփոխությունը չի նշանակում Ուկրաինային ցուցաբերվող աջակցության դադարեցում։ Նշվում է, որ Վաշինգտոնը կշարունակի համագործակցությունը Կիևի հետ՝ պահպանելով ռազմական և քաղաքական փոխգործակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում