Թրամփը մտահոգվում է, որ Պենտագոնի զինամթերքի պաշարների մասին տեղեկությունների արտահոսքը կարող է ոգևորել Իրանին․ WSJ
07/08/2026 11:40
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցներում մտահոգություն է հայտնել, որ ամերիկյան զինամթերքի պաշարների նվազման մասին ԶԼՄ-ներում հրապարակումները կարող են ուժեղացնել Իրանի դիրքերը և թուլացնել Վաշինգտոնի բանակցային հնարավորությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի տվյալներով՝ Թրամփը հանձնարարել է նոր հետաքննություններ իրականացնել Պենտագոնի սպառազինությունների պաշարների վերաբերյալ տվյալների արտահոսքերի կապակցությամբ։
Միաժամանակ, Սպիտակ տունը հրապարակայնորեն հերքում է զինամթերքի պակասի մասին տեղեկությունները և հայտարարել է, որ գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար պատասխանատու անձինք կենթարկվեն պատասխանատվության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում