Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը մերժեցին Աննա Հակոբյանին

Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը մերժեցին Աննա Հակոբյանին

«Ո՛չ, խմբակցությունը ցանկություն չունի ընդունելու առաջարկը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են ընտանեկան բռնության թեմայով ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։

«Չենք հանդիպելու, մանրամասները հետո»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, պատասխանելոբ նույն հարցին։

Հիշեցնենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնությունը քրեական օրենսգրքում որպես առանձին հանցագործություն սահմանելու թեմայով հանդիպման էր հրավիրել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում