Թմրանյութերի կոնտրասանդա և փոխհրաձգություն. Տաջիկստանի սահմանապահները սպանել են սահմանախախտների

Տաջիկստան-Աֆղանստան պետական սահմանին զինված միջադեպ է գրանցվել: Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի փոխանցմամբ՝ Աֆղանստանի երկու քաղաքացի ապօրինի հատել են սահմանը՝ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու նպատակով:

Միջադեպը տեղի է ունեցել Ջայհունի շրջանի Ֆաթհոբոդ սահմանամերձ հատվածում: Տաջիկ ուժայինների հրահանգին՝ հանձնվել, սահմանախախտները պատասխանել են զինված դիմադրությամբ, ինչի հետևանքով իրականացված հատուկ գործողության ընթացքում երկուսն էլ սպանվել են:

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ և երկու պայուսակ, որոնցում եղել է 17 կիլոգրամ հաշիշ: Փաստի առթիվ հարուցվել են քրեական գործեր թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության և զենքի ապօրինի կրման հատկանիշներով: Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան» շարժումը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել տեղի ունեցածի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում