Բանգլադեշը դիտարկում է Մեքքայի ռազմական դաշինքին միանալու հարցը
Կարդացեք նաև
Բանգլադեշը դիտարկում է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև ստորագրված «Մեքքայի պակտին» միանալու հնարավորությունը, ինչը կարող է լրջորեն բարդացնել երկրի արտաքին հարաբերությունները, հատկապես հարևան Հնդկաստանի հետ:
Երկրի փոխարտգործնախարար Հումայուն Կաբիրը հայտարարել է, որ իսլամական երկրների միջև անվտանգային համակարգին մասնակցելը դրական է գնահատվում, և դաշինքի հիմնադիրները Բանգլադեշի ղեկավարությանը, մասնավորապես վարչապետ Թարիք Ռահմանին, հրավիրել են միանալ պայմանագրին: Սաուդյան Արաբիայում ստորագրված համաձայնագիրը գործում է ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքով, որտեղ մեկ անդամի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա:
Անվտանգային այս բլոկին միանալու հեռանկարն ի հայտ է գալիս Դաքայի և Նյու Դելիի միջև առկա լարվածության ֆոնին, քանի որ Բանգլադեշը պահանջում է Հնդկաստանից արտահանձնել նախկին վարչապետ Շեյխ Հասինային: Վերլուծաբանները նշում են, որ ռազմական ալյանսի մեջ մտնելը, որի կազմում է նաև Հնդկաստանի գլխավոր հակառակորդ Պակիստանը, փորձության կենթարկի Բանգլադեշի ավանդական չեզոք արտաքին քաղաքականությունը։ Դա կարող է լուրջ ռիսկեր ստեղծել երկրի արտահանման վրա հիմնված տնտեսության և այնպիսի խոշոր գործընկերների հետ հարաբերությունների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Եվրոմիությունը, Չինաստանը և Ռուսաստանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում