Բախումներ Հորմուզում, նավթատարի հրդեհ և սպառնալիք Թրամփի որդուն. Իրանն ու Օմանը փորձում են բացել «կյանքի ջրանցքը»
Կարդացեք նաև
Թեհրանն ու Մասկատը վերսկսել են ետնաբեմային բանակցությունները՝ փորձելով վերահսկողություն սահմանել աշխարհի ամենառազմավարական ջրային ուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ: Համաշխարհային նավթի ու հեղուկացված գազի փոխադրումների մեկ հինգերորդն ապահովող այս միջանցքը փաստացի կաթվածահար է եղել, ինչն ստիպել է կողմերին քննարկել համատեղ ականազերծման և «ժամանակավոր նավագնացային միջանցք» բացելու հարցը: Չնայած Վաշինգտոնից հնչող հայտարարություններին, թե ջրային տարածքն արդեն մաքրված է, իրավիճակը տեղում շարունակում է մնալ պայթյունավտանգ. վերջին ժամերին Օմանի ափերի մոտ անհայտ հարվածից վնասվել է հերթական նավթատար նավը:
Ճգնաժամը խորանում է նաև տեղեկատվական ու քաղաքական ճակատում: Իրանական պետական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութ, որտեղ քննարկվում է Դոնալդ Թրամփի կրտսեր որդու՝ 20-ամյա Բարոն Թրամփի դեմ հնարավոր մահափորձի սցենարը՝ նշելով նրա գլխագնի համար 10 միլիոն դոլարի մասին: Սրան արդեն արձագանքել է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը: Զուգահեռաբար, Սպիտակ տան տնտեսական ճնշումներին ու պատժամիջոցների սպառնալիքներին Թեհրանը պատասխանել է կոշտ հայտարարությամբ՝ ԱՄՆ քաղաքականությունը որակելով ապօրինություն: Ուշագրավ է, որ չնայած այս ամենին, Վաշինգտոնն աստիճանաբար վերականգնում է դիվանագիտական անձնակազմի ներկայությունը Մերձավոր Արևելքում, մինչդեռ ԱՄՆ-ում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ պատերազմի նկատմամբ ամերիկյան հանրության աջակցությունն ռեկորդային ցածր մակարդակի վրա է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում