Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը նշանակվել է Իտալիայի պաշտպանության նախարարի խորհրդական

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը նշանակվել է Իտալիայի պաշտպանության նախարարի խորհրդական

Ուկրաինայի պաշտպանության և թվային տրանսֆորմացիայի նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը նշանակվել է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի խորհրդական՝ պաշտպանական ինովացիաների գծով: Հռոմում կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարել են ռազմատեխնոլոգիական ոլորտում խորացված համագործակցության մասին, որի առանցքում լինելու են անօդաչու թռչող սարքերը, ինքնավար համակարգերը, հակաօդային պաշտպանությունն ու արհեստական բանականությունը:

Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Գվիդո Կրոզետոն ընդգծել է, որ ժամանակակից պատերազմի պայմաններում ուկրաինական տեխնոլոգիական փորձն անգնահատելի է: Նրա խոսքով՝ այսօր բավարար չէ միայն իմանալ նոր տեխնոլոգիաների մասին, այլ անհրաժեշտ է կարողանալ մարտի դաշտում փորձարկված լուծումները արագորեն վերածել օպերատիվ գործիքների և մասշտաբավորել դրանք:

35-ամյա Ֆյոդորովը, ով համարվում է Ուկրաինայի թվայնացման հիմնական ճարտարապետներից մեկը, 2026 թվականի հուլիսին էր թողել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրա հեռացումը Կիևում քննարկումների ու քննադատությունների ալիք էր բարձրացրել, սակայն կարճ ժամանակ անց նա ստացավ իտալական կողմի առաջարկը: Ֆյոդորովի խոսքով՝ Իտալիան առաջին կանգառն է իր միջազգային շրջագայության շրջանակում, որի նպատակն է ուկրաինական ռազմական փորձն ու նոու-հաուն ներդնել եվրոպական պաշտպանական համակարգերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում