«Վենեսուելան վերածնվելու է». ԱՄՆ-ում կալանավորված Մադուրոն ուղերձ է հղել անազատության վայրից
Կարդացեք նաև
Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ի Բրուքլինի դաշնային բանտում, սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել անազատության վայրից: Թեև նկարները համացանցում հայտնվել են օգոստոսի 30-ին, դրանք թվագրված են հունիսի 25-ով:
Լուսանկարներում նկատելիորեն նիհարած Մադուրոն մարզական հագուստով է և ժպտում է: Նա այս հրապարակումն անվանել է «սիրո և հույսի փոքրիկ նվեր» իր երեխաներին, թոռներին և աջակիցներին: «Սիլիան և ես միշտ գրկում ենք ձեզ, ամբողջ հոգով ձեզ հետ ենք և անսասան հավատ ենք պահպանում Աստծո հանդեպ: Աստված հոգ կտանի: Վենեսուելան վերածնվելու է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, ամերիկացի զինվորականները ձերբակալել էին Կարակասում 2026 թվականի հունվարի 3-ին և տեղափոխել ԱՄՆ: Ամերիկյան դատախազությունը նրանց մեղադրում է թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության մեջ, սակայն ամուսինները չեն ընդունում իրենց մեղքը: Նրանց դատավարությունը նախատեսված է սկսել 2027 թվականի հունիսի 1-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում