Սևանի մակարդակը հունիսին բարձրացել է 18 սմ-ով. սա 1927 թ.-ից ի վեր երկրորդ ցուցանիշն է
31/08/2026 12:38
Կարդացեք նաև
Սևանա լճի մակարդակը հունիսին բարձրացել է 18 սմ-ով, ինչը 1927 թվականից ի վեր իրականացվող դիտարկումների պատմության ընթացքում հունիս ամսվա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ավելի մեծ աճ արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է դիտարկումների ողջ պատմության ամենաջրառատ տարին։ Կենտրոնի տվյալներով՝ 2026 թվականը կարող է ռեկորդային դառնալ նաև Սևանից ջրբացթողման նվազագույն ծավալով։ Մինչ օրս ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2002 թվականին՝ 99,46 միլիոն խորանարդ մետր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում