Բիշքեկում կայացել է Ալեն Սիմոնյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
01/09/2026 10:02
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո պաշտոնյաները շարունակել են քննարկումները՝ «խաղաղության օրակարգի» շուրջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացել էր Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի ընթացքում արծարծվել էին TRIPP նախագծի իրականացման, սահմանազատման, ինչպես նաև տնտեսական ու էներգետիկ կապերի հաստատմանն առնչվող հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում