«223 դպրոց, 52 մանկապարտեզ, 4 բուհ»․ Ալեն Ղուլյանը՝ Արցախի կրթական կորուստների մասին

«223 դպրոց, 52 մանկապարտեզ, 4 բուհ»․ Ալեն Ղուլյանը՝ Արցախի կրթական կորուստների մասին

Փորձագետ Ալեն Ղուլյանը Սեպտեմբերի 1-ի առթիվ անդրադարձել է օկուպացված Արցախում հայկական կրթական համակարգի կորուստներին և Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ու կրթական վանդալիզմին։

Ղուլյանը, ներկայացնելով մոտավոր վիճակագրական տվյալներ, նշել է․

«2026 թվականի սեպտեմբերի 1․․․ Օկուպացված Արցախում ոչնչացվել, պղծվել, թալանվել և փակվել է 223 հայկական դպրոց, 52 մանկապարտեզ, 10 քոլեջ ու ուսումնարան, ինչպես նաև 4 բարձրագույն ուսումնական հաստատություն։

Այս դպրոցներում սովորում էր 24 000 աշակերտ, մանկապարտեզներում դաստիարակվում էր ավելի քան 7000 նախադպրոցական տարիքի երեխա, քոլեջներում ու ուսումնարաններում ուսանում էր շուրջ 2500, իսկ համալսարաններում՝ մինչև 5000 ուսանող»։

Ալեն Ղուլյանը հրապարակել է նաև 2022 թվականի mart-ի լուսանկար, որտեղ Ադրբեջանի ղեկավարությունը պատկերված է Մատաղիսի՝ սեփական հրետանուց ավերված դպրոցի շենքի ֆոնին․

«Դժվար թե հնարավոր լինի գտնել առավել ճշգրիտ լուսանկար, որը կմարմնավորի տեղի ունեցածի ողջ նենգությունն ու ցինիզմը։ Իշխող ընտանիքը Մատաղիսում իրենց իսկ հրետանուց ավերված դպրոցի շենքը վերածել է դեկորացիայի՝ սեփական «վեհությունը» ցուցադրելու համար»,- եզրափակել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում