ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կօգտագործի գաղտնի տվյալների հասանելիությունը՝ ՉԹՕ-ների և անոմալ երևույթների բացահայտման համար

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կօգտագործի գաղտնի տվյալների հասանելիությունը՝ ՉԹՕ-ների և անոմալ երևույթների բացահայտման համար

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությանն իր հասանելիությունն օգտագործելու մտադրության մասին՝ չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) և գերբնական երևույթների վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրելու նպատակով։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Fox News հեռուստաալիքի եթերում։

Վենսի խոսքով՝ ինքն արդեն սկսել է ուսումնասիրել առկա նյութերը, սակայն դեռևս չունի ամբողջական տեղեկատվություն։ Որպես համոզված քրիստոնյա՝ փոխնախագահը նշել է, որ Տիեզերքում ոչ ամեն ինչ է հնարավոր բացատրել բացառապես ֆիզիկայի օրենքներով՝ հավելելով, որ հավատում է ինչպես բարի, այնպես էլ չար ոգիների գոյությանը։ Նա ընդգծել է, որ վճռական է տրամադրված հարցի էությանը հասնելու գործում և պատրաստ է ցանկացած եզրակացության, որոնք կարող են ի հայտ գալ արխիվային փաստաթղթերի բացահայտումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում