Թրամփն առաջարկում է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»

Թրամփն առաջարկում է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական իրավիճակի կտրուկ սրման ֆոնին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել աղմկահարույց առաջարկով՝ հայտարարելով Հորմուզի նեղուցը վերանվանելու հնարավորության մասին։

«Հիմա, երբ այն գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ, արդյո՞ք չպետք է փոխենք Հորմուզի նեղուցի անվանումը և դարձնենք «ԹՐԱՄՓԻ ՆԵՂՈՒՑ»։ Ինչպես ինքը՝ Ամերիկան, դա ավելի «գրավիչ» կլիներ, քան երբևէ նախկինում»,- սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։

Ամերիկյան կողմի այս հայտարարությունը հաջորդում է տարածաշրջանում ծավալված ռազմական լուրջ բախումներին։ Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ զինված ուժերը զանգվածային հարվածներ էին հասցրել Հորմուզի նեղուցում տեղակայված իրանական ռազմական օբյեկտներին։

Ի պատասխան ամերիկյան գործողությունների՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին հասցված հակահարվածների մասին։

Հորմուզի նեղուցը հանդիսանում է համաշխարհային էներգետիկ անվտանգության առանցքային կետերից մեկը, ուստի դրա շուրջ ռազմական էսկալացիան և հայտարարությունները գտնվում են միջազգային հանրության և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում