Բանակցություններ Կրեմլում․ Պուտինը Թրամփի ներկայացուցիչների հետ քննարկում է խաղաղության առաջարկը

Բանակցություններ Կրեմլում․ Պուտինը Թրամփի ներկայացուցիչների հետ քննարկում է խաղաղության առաջարկը

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների բանակցությունները։ Հանդիպման սկզբում Պուտինը խնդրել է երախտագիտության խոսքեր ու լավագույն մաղթանքները փոխանցել ԱՄՆ նախագահին՝ նշելով, որ քննարկվող իրավիճակն իրոք բարդ է։

Կրեմլի փոխանցմամբ՝ բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովն ու Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները պետք է ներկայացնեն ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին ուղղված առաջարկների փաթեթ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ամերիկացի բանագնացների ժամանումը, կոչ էր արել առաջ չընկնել և սպասել հանդիպման ավարտին։

Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել սեպտեմբերի 5-ի ցերեկը։ Օդանավակայանում նրանց դիմավորել է Կիրիլ Դմիտրիևը՝ ամերիկացի պաշտոնյաներին անվանելով խաղաղարարներ։

Սեպտեմբերի 6-ին Թրամփի բանագնացները մեկնելու են Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման։ Ամերիկյան պատվիրակության՝ Ուկրաինայի մայրաքաղաք այցի նախապատրաստման հետ կապված, Պուտինի կարգադրությամբ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած երեք օր շարունակ ՌԴ զինված ուժերը հարվածներ չեն հասցնի Կիևին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում