Կրեմլի դժգոհությունը․ Պեսկովը մեկնաբանել է ՇՀԿ գագաթնաժողովում ռուսերենից հրաժարվելու քայլը
Կարդացեք նաև
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում ռուսերենով ելույթ ունենալուց հրաժարվելու և հայերենով հանդես գալու քայլը դարձել է Մոսկվայի ուշադրության առարկան։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով այս դեպքին, նշել է, որ Կրեմլում հարգում են այդ որոշումը, որով փորձ է արվել ցույց տալ Հայաստանի ինքնիշխանությունը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ ռուսական կողմում «չեն հասկացել», թե ինչու դա հնարավոր չէր անել ռուսերենով։
Հատկանշական է, որ ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների՝ Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները ելույթ են ունեցել բացառապես ռուսերենով։ Նիկոլ Փաշինյանը դարձել է ԱՊՀ տարածաշրջանի միակ ներկայացուցիչը, ով չի օգտագործել ռուսերենը՝ նախապատվությունը տալով մայրենի լեզվին, մինչդեռ ԱՊՀ կազմից դուրս գտնվող երկրների ղեկավարները հանդես են եկել կամ իրենց ազգային լեզուներով, կամ անգլերենով։
Արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերների և դիվանագիտական լարվածության պայմաններում իշխանության նմանօրինակ քայլերը հաճախ կրում են զուտ ցուցադրական բնույթ։ Փոխանակ խորքային ու բովանդակային արտաքին քաղաքականություն վարելու և պետական շահերը բանակցային սեղանների շուրջ պաշտպանելու, փորձ է արվում լեզվական դեմարշների միջոցով ներքին auditoria-յի համար ինքնիշխանության պատրանք ստեղծել, ինչը միայն լրացուցիչ տարակուսանք ու լարվածություն է առաջացնում գործընկերների հետ հարաբերություններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում