Հռոմում չարտոնված ցույցից հետո մոտ 100 երիտասարդ է բերման ենթարկվել

Հռոմում չարտոնված ցույցից հետո մոտ 100 երիտասարդ է բերման ենթարկվել

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում երիտասարդական չարտոնված բողոքի երթի ընթացքում և դրանից հետո իրավապահ մարմինները ոստիկանական տեղամասեր են տեղափոխել մոտ 100 քաղաքացու։ Այս մասին տեղեկացրել են քաղաքի ոստիկանական վարչության (կվեստուրայի) մամուլի ծառայությունից։

Իտալացի իրավապահների փոխանցմամբ՝ բուն ցույցի մեկնարկից առաջ իրականացվել է 28 նախնական ձերբակալություն, ինչը սովորաբար ենթադրում է մինչև 12 ժամ տևողությամբ պահում։ Ընդհանուր առմամբ, տեղամասեր է բերման ենթարկվել 96 մարդ, որոնցից 11-ին արդեն իսկ պաշտոնական ծանուցումներ են հղվել տարբեր իրավախախտումների մեջ կասկածվելու վերաբերյալ։

Մայրաքաղաքային ոստիկանությունը շարունակում է իրավիճակի վերահսկողությունը և իրավական ընթացակարգերի իրականացումը բերման ենթարկվածների նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում