Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը ընթանում է Հակակոռուպցիոն դատարանում

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը ընթանում է Հակակոռուպցիոն դատարանում

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Գագիկ Խաչատրյանին դատարան էին տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Դատախազության որոշմամբ՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել ու լրացվել էր, ինչպես նաև նրա նկատմամբ նախաձեռնվել էր նոր քրեական հետապնդում։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում պահանջվում է Գագիկ Խաչատրյանից և նրա որդիներից հօգուտ պետության բռնագանձել 193 միավոր անշարժ գույք, ինչպես նաև 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում