Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին կդատեն Բաքվում՝ ոսկու մաքսանենգության մեղադրանքով
Կարդացեք նաև
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Սուլթան Ղասըմովին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի ոսկու մաքսանենգության հատկանիշներով։ Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և նյութերն ուղարկվել են դատարան։ Գործը առաջիկայում կքննվի Ադրբեջանում՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։
Ղասըմովը Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հոկտեմբերը։ Մինչ այդ՝ 2009 թվականից, նա աշխատել է որպես Եկատերինբուրգում Ադրբեջանի առաջին գլխավոր հյուպատոս։
Հատկանշական է, որ սա ադրբեջանցի դիվանագետների մասնակցությամբ մաքսանենգության միակ աղմկահարույց դեպքը չէ։ 2024 թվականի նոյեմբերին Թուրքիայում մեկ այլ քրեական գործի շրջանակում ձերբակալվել էր Ադրբեջանի ռազմական ատաշեի օգնական Գահրաման Մամեդովը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նա փորձել էր Արաբական Միացյալ Էմիրություններից Թուրքիա ապօրինի տեղափոխել 70 կգ ոսկու ձուլակտոր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում