Վարդան Ոսկանյան․ «Իրանը փաստացիորեն տիրապետում է համաշխարհային առևտրի երկու խոշոր զարկերակներին»
Կարդացեք նաև
Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին ռազմաքաղաքական զարգացումներին և տարածաշրջանում Իրանի ազդեցության աճին։
«Իրանի դաշնակից եմենյան «Անսարալլահը» (հութիները) ժամեր առաջ հարձակում է գործել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները շրջանցող և Սաուդյան Արաբիայի արևելքից արևմուտք ձգվող նավթամուղի վրա, ինչի հետևանքով այն դադարել է գործելուց։
Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափամերձ Մոխա քաղաքի և հենց նեղուցի կենտրոնում գտնվող Մայյուն կղզու վրա վերջին օրերին «Անսարալլահի» լիակատար վերահսկողության սահմանումից հետո, իսկ ավելի վաղ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությամբ Թեհրանը փաստացիորեն տիրապետում է համաշխարհային բեռնափոխադրումների և առևտրի երկու խոշոր զարկերակների՝ աննախադեպ կերպով մեծացնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։
Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ»,- նշել է Վարդան Ոսկանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում