Իրանի նախագահը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը
Կարդացեք նաև
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը India Today հնդկական հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին և ԱՄՆ-ի կողմից իրականացվող ճնշումներին։
«Նրանք չկարողացան հասնել իրենց նպատակներին պատերազմի միջոցով և այդ պատճառով անցան տնտեսական ճնշումների։ Այնուամենայնիվ, մենք կանգ չենք առնի։
Անշուշտ, ծովային ճանապարհը միակ ուղին չէ, որից կախված է մեր կյանքը, և այս ճանապարհով ևս նրանք չեն կարողանա հասնել իրենց նպատակներին։
Հորմուզի նեղուցը կբացվի ԱՄՆ-ի կողմից շրջափակման և հարձակումների դադարեցման դեպքում։
Երկուշաբթի օրը արաբական երկրների արտգործնախարարները կհավաքվեն Մասկատում՝ ստորագրելու Օմանի և Իրանի համաձայնագիրը Հորմուզի նեղուցով համատեղ երթուղի ստեղծելու մասին և այդ համաձայնագրի մասին ծանուցելու Միջազգային ծովային կազմակերպությանը։ Այդ հանդիպմանը ներկա կլինեն նաև այն երկրները, որոնց տարածքից (ԱՄՆ-ի կողմից)հարձակումներ են իրականացվել մեր դեմ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում